Թուրքիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. մահացել է Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը

Մասնավոր ինքնաթիռը ռադարներից անհետացել է Անկարայի մոտակայքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Ալի Ահմեդ Ալ-Հադադը։ Լուրը հաստատել է Լիբիայի առաջնորդ Աբդել Համիդ Դբեյբան
«Falcon 50» մասնավոր ինքնաթիռը ռադարներից անհետացել է երեկ ուշ երեկոյան Անկարայի մոտակայքում։ Մինչ այդ օդաչուն արտակարգ վայրէջք է խնդրել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը կործանվել է, ինչի հետևանքով մահացել են Մուհամմեդ Ալի Ահմեդ Ալ-Հադադն ու նրան ուղեկցող 6 անձինք:
Ռազմական պատվիրակությունը պաշտոնական այցով էր մեկնել Անկարա։ Գեներալը հանդիպել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։
Դուբայում ավիաշոուի ժամանակ հնդկական ինքնաթիռ է կործանվել