Շղթայական վթար և վրաերթ Աբովյանում. վարորդներից մեկը հոսպիտալացվել է

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, շղթայական ավտովթար, ապա վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. բախվել են 5 ավտոմեքենա, որոնցից մեկի վարորդը վրաերթի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը գրում է, որ ժամը 15։45-ի սահմաններում 45-ամյա Արմեն Ս․-ի վարած «Մերսեդես– GL» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում բախվել է 57-ամյա Շամիր Ա․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենային, որը կայանված է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում։
Դրանից հետո «Մերսեդեսը» բախվել է 49-ամյա Արտակ Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ»–ը բախվել է 35-ամյա Համզա Ա․-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային, վերջինս` 34-ամյա Պարգև Բ․-ի վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենային, որն էլ վրաերթի է ենթարկել «BMW»-ի վարորդին։
Վթար Արարատի մարզում. «Վազը» բախվել է կայանված «Պազ» մակնիշի ավտոբուսին, կան տուժածներ

«BMW»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։