Ռուսաստանն առաջ է շարժվում և զարգանում: Կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Ռուսաստանն առաջ է գնում, զարգանում», - ասել է Պուտինը:
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը համակարգված է աշխատում։
«Նշեմ, որ կառավարությունը գործում է համակարգված, պրոֆեսիոնալ», – ասել է Պուտինը:
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, երկիրն ամբողջ ծավալով ապահովում է պաշտպանության և անվտանգության ծախսերը:
«Պետական ֆինանսների վիճակը թույլ է տալիս ամբողջ ծավալով ապահովել պաշտպանության և անվտանգության ծախսերը», – հավաստիացրել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները կայուն են։ Երկրում նվազում է գնաճը, գործազրկությունը գտնվում է պատմական նվազագույն մակարդակում։