ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ դատարանը երաժիշտներ Էնդի Սթոունին և Թրոյ Փաուերսին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել երգչուհի Մերայա Քերիին «All I Want for Christmas Is You» երգի ենթադրյալ բանագողության գործով: Այս մասին, վկայակոչելով դատական փաստաթղթերը, հայտնում է TMZ պորտալը։
Սթոունն ու Փաուերսն ավելի վաղ հայց էին ներկայացրել՝ պահանջելով Քերիից բռնագանձել 20 մլն դոլար։ Նրանքպնդում էին, որ երգչուհու սուրբծննդյան հիթը «Vince Vance & the Valiants»խմբի 1989 թվականին թողարկված համանուն երգի բանագողությունն է։ Դատարանը պարզելէ, որ այդ երգերը զգալիորեն տարբերվում են՝միավորված են միայն ընդհանուր սուրբծննդյան թեմատիկայով ու համընկնող անվանմամբ, որը ևս օգտագործվում է որպես ռեֆրեն։
Մարտին Լոս Անջելեսի դատարանըմերժել էր երգահաններիհայցը՝ այն համարելով անհիմն։ Հետագայում դատարանը նաև վճռեց հայցվորներիցփոխհատուցում պահանջել հօգուտ Քերիի և այլ մեղադրվողների: Վճարումներիընդհանուր գումարը կազմեց110 հազար դոլար, որից 92 հազար դոլարը հանձնվեց երգչուհուն։
«All I Want for Christmas Is You» երգը թողարկվել է 1994 թվականին։ Քերին այն գրել է երգահան Ուոլտեր Աֆանասիեֆի հետ համատեղ:Երգը հայտնիէ դարձել թողարկումից անմիջապես հետո և ամեն տարի՝ Սուրբ ծննդյան նախաշեմին,վերադառնում է հիթ-շքերթների բարձրտեղեր։ 2025 թվականի դեկտեմբերին երգը ռեկորդ է սահմանել՝ 21 շաբաթ գտնվելովերաժշտական վարկանիշների առաջին հորիզոնականներում։