Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչու են ոչնչացրել. Սոբյանին

Անօդաչուի բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը Մոսկվայի վրա թռչող երկու անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը Մոսկվայի վրա թռչող երկու անօդաչու են ոչնչացրել», – գրել է Սոբյանինը Max–ում։
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ անօդաչուի բեկորների ընկնելու վայրում արտակարգ ծառայությունների աշխատակիցներ են աշխատում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։