ԱՀԿ-ն հայտնել է, որ մերձարևելյան MERS-CoV շնչառական համախտանիշից 4 մարդ է մահացել

Ընդհանուր գնահատականը չափավոր է շարունակում մնալ ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. 2025 թվականի սկզբից ի վեր ամբողջ աշխարհում գրանցվել է MERS-CoV վտանգավոր մերձարևելյան շնչառական համախտանիշի 19 դեպք, որոնցից չորսը մահացու են եղել։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
«2025 թվականի սկզբից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 21-ը ԱՀԿ-ն ընդհանուր առմամբ հայտնել է մերձարևելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսի (MERS-CoV) վարակի 19 դեպքի մասին, այդ թվում՝ չորս դեպք մահվան ելքով։ Այդ 19 դեպքերից 17-ը գրանցվել է Սաուդյան Արաբիայում, երկուսը՝ Ֆրանսիայում», – ասվում է հաղորդագրության մեջ։
2025 թվականի հունիսի 4-ից դեկտեմբերի 21-ը Էր Ռիադի առողջապահության նախարարությունը հայտնել էր MERS-CoV վարակի յոթ դեպքի մասին, այդ թվում՝ երկուսը` մահվան ելքով։ Ֆրանսիայի դեպքում խոսքը վերջերս Արաբական թերակղզու երկրներ այցելածների մասին է։
«Այս հիվանդության հետ կապված ընդհանուր ռիսկի գնահատումը շարունակում է չափավոր մնալ, ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։ Այս դեպքերը ցույց են տալիս, որ վիրուսը շարունակում է սպառնալիք ներկայացնել այն երկրներում, որտեղ այն շրջանառվում է միասապատավոր ուղտերի շրջանում՝ պարբերաբար փոխանցվելով մարդկանց», – հայտնել է ԱՀԿ-ն։
2012 թվականին վիրուսի հայտնաբերումից ի վեր աշխարհում գրանցված բոլոր դեպքերի մեկ երրորդն ավարտվել են մահվան ելքով։