Երևանում գազաբաշխիչ կայան կկառուցվի․ Արեյանը ներկայացրեց ծրագիրը

Նոր ցանցի կառուցման ծրագիրն արդեն հաստատվել է։ Այն կունենա 24,7 կմ երկարություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Երևանում գազաբաշխիչ կայան է կառուցվելու, ինչը քաղաքը երբևէ չի ունեցել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը։
«2025թ. համար հաստատվել էր Երևանի արևելյան ու հարավային հատվածներում գազամատակարարման նոր ցանցի կառուցման ծրագիրը՝ 24.7 կմ։ Այն ընդգրկում է 12 փողոց և 3 վարչական շրջան՝ Նոր Նորք, Նոր-Մարաշ և Էրեբունի։ Այս պահին աշխատանքներն ավարտված են 9 փողոցում, կառուցվել է 17.1 կմ–ն։ Վարդաշենում վերջին աշխատանքներն են իրականացվում»,- նշեց Արեյանը։
Աշխատանքները կշարունակվեն 2026 թվականին։ Կկառուցվի նոր ցանցի 7,5 կմ–ը, որի մեջ կմտնի Նոր Խարբերդ թաղամասը։
Արեյանը նաև ընդգծեց, որ Երևանը երբեք չի ունեցել գազաբաշխիչ կայան՝ բացառությամբ Նուբարաշենից և առկա արտաքաղաքային 3 գազաբաշխիչ կայաններից։
Կամո Արեյանը վստահեցնում է՝ Երևանը պատրաստ է ձմռանը․ ինչ է արվել