«DAF» բեռնատարը Առինջ մոլի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին

Շտապօգնության մեքենա . Արխիվային լուսանկար
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Այսօր վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 14։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Առինջ մոլի մոտ վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ Ստելլա Բ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, կնոջը տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։