Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Բուսաբանական այգի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 22-ի ցերեկը կգրանցվի +2...+4 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի 0-2 աստիճան տաքություն։