Սանկտ Պետերբուրգում ստորագրվել են ԵԱՏՄ-Ինդոնեզիա համաձայնագիրը և փաստաթղթերի փաթեթը

ԵԱՏՄ-ի գնահատականներով՝ այս համաձայնագիրը կկրկնապատկի կողմերի միջև առևտրաշրջանառությունը երեքից հինգ տարվա ընթացքում։
Sputnik
ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրվել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում։
Ինդոնեզիան ներկայացրել է առևտրի նախարար Բուդի Սանտոսոն։
ԵԱՏՄ-ի գնահատականներով՝ այս համաձայնագիրը կկրկնապատկի կողմերի միջև առևտրաշրջանառությունը երեքից հինգ տարվա ընթացքում։ ԵԱՏՄ երկրներից պարարտանյութերը, էներգետիկ արտադրանքը և մեխանիկական սարքավորումները կստանան արտոնյալ մուտք Ինդոնեզիայի շուկա։ Ինդոնեզիան նաև կընդլայնի արմավենու յուղի և սուրճի արտահանումը։
Ավել վաղ Ջակարտայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Տոլչենովը հայտնել էր, որ Ինդոնեզիան և Եվրասիական տնտեսական միությունը մտադիր են ստորագրել ազատ առևտրի համաձայնագիրը, որը նախատեսում է մաքսային տուրքերի 80%-ից 90%-ի նվազեցում։
Ավելին, Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ մինչև 2030 թվականը տնտեսական զարգացման մասին հռչակագրի և մինչև 2045 թվականը «Եվրասիական տնտեսական ուղու» իրականացման գործողությունների ծրագիր։