Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի ԶՈւ-ն հարվածել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին. ՊՆ

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին, էներգետիկայի օբյեկտներին, տրանսպորտային և պահեստային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) շահերից ելնելով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«ՌԴ ԶՈւ զորախմբերի օպերատիվ-տակտիկական ավիացիայի, հարվածային ԱԹՍ-ների, հրթիռային զորքերի և հրետանու կողմից հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին, էներգետիկայի օբյեկտներին, տրանսպորտային և պահեստային ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ շահերի համար, հեռահար գործողության ԱԹՍ-ների հավաքման վայրերին, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին` 144 վայրերում», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ դեկտեմբերի 19–ին` տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մարտադաշտում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ ՌԴ ԶՈւ-ի ձեռքերում է, և ինքը վստահ է, որ մինչև տարեվերջ բանակը կգրանցի նոր հաջողություններ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։