Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գորլովկայում ուկրաինական զորքերի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է վիրավորվել

Գորլովկա. Արխիվային լուսանկար
Գորլիվկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր հյուսիս։ Այն ԴԺՀ-ի ամենամեծ բնակավայրերից է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ԴԺՀ-ի Գորլիվկայում քաղաքացիական անձ է վիրավորվել ուկրաինական զորքերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Գորլիվկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Ուկրաինայի զինված ագրեսիայի հետևանքով Գորլիվկայի քաղաքացիական բնակիչը վիրավորվել է Սոլնեչնի բնակելի թաղամասում», - գրել է Պրիխոդկոն Telegram-ում։
Գորլիվկան Դոնեցկից 50 կիլոմետր հյուսիս է։ Քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխի արդյունահանման ընկերությունները։ Այն ԴԺՀ-ի ամենամեծ բնակավայրերից մեկն է. Դոնբասում հակամարտությունից առաջ Գորլիվկայի բնակչությունը կազմել է ավելի քան 250,000 մարդ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 19–ին` տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մարտադաշտում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ ՌԴ ԶՈւ-ի ձեռքերում է, և ինքը վստահ է, որ մինչև տարեվերջ բանակը կգրանցի նոր հաջողություններ։