ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսային՝ 2-5մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 22-23-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում դեկտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է 5–7 աստիճան տաքություն, գիշերը` 5–7 աստիճան ցուրտ։