Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ) բլեքաութ է` առանց լույսի է մնացել մոտ 130 հազար սպառող,հայտնում է RT-ն։
Նշվում է, որ քաղաքում խցանումներ են առաջացել, որոշ ձեռնարկություններ ստիպված են եղել փակվել։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ էլեկտրաէներգիայի անջատման հնարավոր պատճառներից մեկը ենթակայանում բռնկված հրդեհն է:
Իշխանությունները բնակիչներին կոչ են արել մնալ տանը, քանի դեռ էլեկտրամատակարարումը չի վերականգնվել: