ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել հատուկ ռազմական գործողության գոտու ևս երկու բնակավայր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Սումիի մարզի Վիսոկոյե բնակավայրը», - ասվում է ամփոփագրում:
Նշվում է, որ «Կենտրոն» զորախումբն իր հերթին վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Սվետլոյե բնակավայրը՝ շարունակելով ոչնչացնել Դիմիտրովում շրջապատված հակառակորդիխմբավորումը:
Գերատեսչությունում նաև հստակեցրել են, որ ԶՈւ-ն անցած օրվա ընթացքում խոցել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություն, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտային և պահեստային ենթակառուցվածքների օբյեկտներ: Հարվածները հասցվել են օպերատիվ-մարտավարական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և հրետանու միջոցով:
Հիշեցնենք` դեկտեմբերի 19–ին` տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մարտադաշտում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ ՌԴ ԶՈւ-ի ձեռքերում է, և ինքը վստահ է, որ մինչև տարեվերջ բանակը կգրանցի նոր հաջողություններ։