ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին Պետերբուրգում

Հայաստանի վարչապետը վաղը մտադիր է մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ երկրների ղեկավարների նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
ԱՊՀ-ում բարեկամական կապերի կառուցումը Ռուսաստանի կարևորագույն առաջնահերթությունն է. ՌԴ ԱԳՆ
Հոկտեմբերին Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ գագաթնաժողովը։ Այն բացել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։