Որևէ նշան չկա, որ ՆԱՏՕ–ն պատրաստ է վերանայել իր առճակատման քաղաքականությունը. ՌԴ ԱԳՆ

2014 թվականին հենց ՆԱՏՕ-ն է սառեցրել ՌԴ–ի հետ շփվելու բոլոր ուղիները՝ հրաժարվելով նախկինում համաձայնեցված «բոլոր եղանակների երկխոսության» սկզբունքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն այժմ որևէ նշան չի տեսնում, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է վերանայել Մոսկվայի նկատմամբ իր առճակատման քաղաքականությունը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Այս պահին մենք որևէ նշան չենք տեսնում, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է վերանայել Ռուսաստանի նկատմամբ իր առճակատման քաղաքականությունը և երկխոսություն սկսել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ՝ հիմնվելով հարգանքի և փոխադարձ շահերը հաշվի առնելու, ինչպես նաև հավասար և անքակտելի անվտանգության սկզբունքի վրա։ Եթե ՆԱՏՕ-ն պատրաստ լինի նման քայլի, նրանք գիտեն` որտեղ մեզ գտնեն», – ասել է Գրուշկոն։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել երկխոսությունից։ Գրուշկոյի խոսքով՝ 2014 թվականին հենց ՆԱՏՕ-ն է սառեցրել Ռուսաստանի հետ հաղորդակցության բոլոր ուղիները՝ հրաժարվելով նախկինում համաձայնեցված «բոլոր եղանակների երկխոսության» սկզբունքից։ Դիվանագետը հավելել է, որ Բրյուսելի հետագա քայլերը անհնարին են դարձրել դաշինքում ռուսական ներկայացուցչության բնականոն գործունեությունը։ Այս առումով նա ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այն հայտարարությանը, որ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը փաստացի դադարել է գոյություն ունենալ։
ԱՄՆ-ն, Հունգարիան, Սլովակիան չեն համաձայնի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը. Ռյուտե