Որոշ մարզերում գրանցվում է 14 աստիճան ցուրտ. եղանակի տեսություն

Արփի լիճ. Շիրակ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 19-22-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 18-ի ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։