Ռուսաստանի ակտիվների բռնագրավումը «մեռած գաղափար» է. Հունգարիայի վարչապետ

Վիկտոր Օրբանն ընդգծել է, որ ՌԴ–ի սառեցված ակտիվների բռնագրավման հարցը հանված է օրակարգից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «մեռած գաղափար» է անվանել Ռուսաստանի ակտիվների բռնագրավման հարցը: Այս մասին նա ասել է Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում։
«Կարծում եմ, որ սառեցված ակտիվների հարցը «մեռած է»։ Կան բավականաչափ՝ հակառակ տեսակետ ունեցող երկրներ, որպեսզի ձևավորեն, այսպես կոչված, արգելափակող փոքրամասնություն։ Այդ հարցը հանված է օրակարգից», - հայտարարել է Օրբանը։
Նա նաև հավելել է, որ նույնիսկ եթե երբևէ վերսկսվեն խոսակցությունները՝ «ոչ մի հնարավորություն չկա, որ փոխհատուցման կողմնակիցներն ավելի շատ լինեն»:
Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման գաղափարի դիմաց ինչ առաջարկներ կլինեն Ուկրաինային ֆինանսավորելու համար։
Թրամփը հայտարարել է, որ Օրբանի հետ քննարկում է Պուտինի հետ հանդիպելու հնարավորությունը
Օրբանը կարծում է, որ բոլոր դեպքերում Հունգարիան չի կարող մասնակցել Ուկրաինայի համար Եվրամիության վարկին, քանի որ Սահմանադրությամբ անհրաժեշտ է խորհրդարանի թույլտվությունը, իսկ խորհրդարանը դա չի տա։
«Հունգարիայի Սահմանադրության մեջ կա հոդված, ըստ որի՝ երկրի կառավարությունը կարող է համաձայնել այն վարկին, որը պետության համար վճարման պարտավորություն է ստեղծում միայն խորհրդարանի թույլտվությամբ: Ես նման թույլտվություն չունեմ և չեմ հավատում, որ Հունգարիայի որևէ վարչապետ երբևէ կստանա խորհրդարանի թույլտվությունը, որպեսզի Եվրամիության վարկի պատճառով պարտավորությունստանձնի», - լրագրողներին ասել է Օրբանը։
Այսօր Բրյուսելում մեկնարկել է ԵՄ գագաթնաժողովը՝ կապված Ուկրաինայի օգտին Ռուսաստանի սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման հարցի հետ:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է պատասխանել իր սառեցված ակտիվների օտարմանը:
ԵՄ-ում խոսակցություններ կան Ուկրաինայի բաժանման մասին․ Օրբան