Ռուսաստանի ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Վոլգոդոնսկում. կադրեր

16-ամյա աղջիկը պատրաստվել է պայթուցիկ սարք փոխանցել պաշտոնյաներից մեկին։ Հրապարակված կադրերում երևում է` ինչպես են մասնագետները ոչնչացնում պայթուցիկ սարքը։
Sputnik
Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում ուժայինները կանխել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից մարդաշատ վայրում ծրագրած ահաբեկչական հարձակումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
«ՌԴ ԱԴԾ–ի և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության համակարգված միջոցառումների արդյունքում Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում կանխվել է մարդաշատ վայրում Կիևի ռեժիմի հատուկ ծառայությունների կողմից ծրագրած ահաբեկչական հարձակումը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Վոլգոդոնսկում ահաբեկչական հարձակումը հնարավոր է եղել կանխել` ձերբակալելով մահապարտ ուսանողուհու, որը պատրաստվում էր ռումբով ուսապարկը փոխանցել մի պաշտոնյային։
ՌԴ ԱԴԾ-ն Ռոստովի մարզի ուղղիչ գաղութում ահաբեկչություն է կանխել
«Ժամը 12:30-ին Վոլգոդոնսկի կենտրոնում՝ «Յունոստ» այգու մոտակայքում, ոստիկանության պարեկային ծառայությունը ստուգման համար ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացու (ծնված 2009 թվականին)` մարզային քոլեջներից մեկի ուսանողուհու, որը ծանր ուսապարկով գնում էր դեպի քաղաքային վարչակազմի շենք։ Պայուսակի նախնական զննման արդյունքում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի հետքեր», – ասվում է հաղորդագրության մեջ։
Անհրաժեշտ օպերատիվ–քննչական միջոցառումները շարունակվում են։
Մարիուպոլում ահաբեկչության գործով դեռահաս է ձերբակալվել. տեսանյութ