Մարմարա ծովը Թուրքիայում մոտ 20 մետր հետ է քաշվել ափից։ Տեղեկությունը հաղորդում է «Habertürk»-ը:
Նշվում է, որ ափին ավազե կղզյակներ են գոյացել, որոշ տեղերում նավակները ծանծաղուտի մեջ են հայտնվել։
Թեքիրդաղի նահանգի Մարմարա Էրեգլիսի շրջանում արձանագրված այս երևույթն առաջացրել է տեղի բնակիչների անհանգստությունը: