Իրանի իշխանություններն ազատ են արձակել 2024 թվականին բանտարկված ՌԴ քաղաքացուն. ԶԼՄ

Բանտարկյալը պատժի մի մասը կրելուց հետո ստացել է իսլամով նախատեսված ներումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի - Sputnik. 2024 թվականին Իրանում ձերբակալված և ազատազրկման դատապարտված Ռուսաստանի քաղաքացին ներում է ստացել և անցած հանգստյան օրերին ազատ արձակվել: Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։
«Շաբաթվա սկզբին ազատ է արձակվել անցյալ տարվա կեսերին Իրանում ձերբակալված և դատարանի կողմից ազատազրկման դատապարտված Ռուսաստանի քաղաքացին», - հայտնում է գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ կալանավորն իսլամով նախատեսված ներումը ստացել է պատժի մի մասը կրելուց հետո:
Իրանի բանտից Ռուսաստանի քաղաքացու ազատ արձակման մասին լուրը տարածվել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբաս Արաղչիի՝ ՌԴ կատարած այցի ֆոնին: Նախօրեին նախարարը հանդիպել է Պետդումայի պատգամավորների հետ։
ՌԴ–Իրան պայմանագիրը համագործակցություն է սահմանում 20 տարվա կտրվածքով. Լավրով