Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կատակեց իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ավարտին:
Այն բանից հետո, երբ իրանցի նախարարը ասաց` ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ավանդական ռուսական հյուրընկալության համար, Լավրովն իրեն բնորոշ անվրդով տոնով պատասխանեց.
«Մենք դեռ չենք հասել հյուրընկալության կետին, բայց անպայման կհասնենք»:
Հատկանշական է, որ հանդիպման ողջ արարողակարգային մասում ռուս նախարարը ոչ պաշտոնական ձևով է դիմել իր իրանցի գործընկերոջը: