Հայաստանը գտնվում է հզոր անտիցիկլոնի ազդեցության տակ. Գագիկ Սուրենյան

Դեկտեմբերին Հայաստանում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Առաջիկա 10 օրերին մեր երկիրը գտնվելու է հզոր արտիցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Ըստ Սուրենյանի` հանրապետության ամբողջ տարածքում կլինի պարզ երկիք ու առանց տեղումների եղանակ։
«Օդի ջերմային ֆոնում էլ առաջիկա 10 օրերին էական տատանումներ չեն կանխատեսվում»,– ասել է Սուրենյանը։
ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը նշել է, որ օդի ջերմաստիճանը Հայաստանում շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ մոտ 2–ից 4 աստիճանով։
Երևանում գլխավոր տոնածառի լույսերը վառելուն հաջորդեց հրավառությունը. լուսանկարներ