Հայաստանի հավաքականի ավագը գլխավորում է ՌՊԼ–ի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշը

Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար» ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանն ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովը գլխավորում են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը (Transfermarkt-ի վարկածով):
Էդուարդ Սպերցյանի և Ալեքսեյ Բատրակովի տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է։
Երրորդ տեղում Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Լուիս Էնրիկեն է, նրա տրանսֆերային արժեքը 24 միլիոն եվրո է։ Չորրորդ տեղում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Մատվեյ Կիսլյակը` 20 միլիոնով, լավագույն հնգյակը եզրափակում են «Զենիթի» կիսապաշտպան Ժերսոնը և «Սպարտակի» կիսապաշտպան Ժեդսոն Ֆերնանդեշը` 18–ական միլիոն տրանսֆերային արժեքով:
Նշենք, որ 2025–2026թթ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել է 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
«10 տարի անց». «Կրասնոդարը» Սպերցյանին նվիրված տեսանյութ է հրապարակել