ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում 37-ամյա տղամարդը դանակահարել է ծնողներին, ինչի հետևանքով նրանք մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է դեկտեմբերի 16-ին` ժամը 10։10-ի սահմաններում։
«911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է և հարազատները չեն արձագանքում։ Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները»,- ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը` 64-ամյա Սայադ Ա․-ին, և մորը՝ 63-ամյա Նազելի Ա․-ին, ինչի հետևանքով նրանք մահացել են։
Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Հավելենք, որ shamshyan.com–ն այս դեպքի վերաբերյալ գրել է, որ տղամարդը ծնողներին սպանելու փորձ է արել նաև 7 տարի առաջ և երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում։