ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխություն. ովքե՞ր են այս տարվա լավագույնները

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն (The Best FIFA Football Awards 2025) ֆուտբոլիստ։
Լավագույն ֆուտբոլիստի կոչման մրցանակին էին հավակնում նաև Աշրաֆ Հակիմին (ՊՍԺ), Հարի Քեյնը («Բավարիա»), Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ»), Նունու Մենդեշը (ՊՍԺ), Քոուլ Փալմերը («Չելսի»), Պեդրին («Բարսելոնա»), Ռաֆինյա Դիասը («Բարսելոնա»), Մոհամմեդ Սալահը («Լիվերպուլ»), Վիտինյան (ՊՍԺ), Լամին Յամալը («Բարսելոնա»):
Նշենք, որ նախորդ տարի այս մրցանակին արժանացել էր «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
«Պարի Սեն Ժերմենի» մարզիչ Լուիս Էնրիկեն էլ ճանաչվել է ՖԻՖԱ-ի լավագույն մարզիչ։
Տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, իսկ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակի դափնեկիր է դարձել (տարվա լավագույն գոլ) արգենտինական «Ատլետիկո Ինդեպենդյենտեի» 25-ամյա պաշտպան Սանտիագո Մոնտիելը։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհայում։
Հայաստանի հավաքականի ավագը գլխավորում է ՌՊԼ–ի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշը