Զինծառայողի մահվան դեպքով 1 անձ է կալանավորվել. ՀՀ քննչական կոմիտե

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Գլխի հրազենային վնասվածք ստացած Սմբատ Կիրակոսյանի մահվան դեպքով մեկ անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։ Վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՊՆ–ն դեկտեմբերի 12-ին հայտնեց, որ հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Հաջորդ օրը ՔԿ–ն տեղեկացրեց, որ ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է
Մահացած Սմբատ Կիրակոսյանը ծառայում էր ՀՀ ԶՈւ հյուսիսարևելյան հատվածում. նախարար