«Ես որևէ տրամաբանություն չեմ տեսնում, երբ խոսքը այն մասին է, որ եթե ընտրություններում քաղաքական ուժը 50% + 1 ձայն չի հավաքում, նոր ընտրություն է լինելու։ Այստեղ բազմաթիվ հարցեր են ծագում, օրինակ եթե այդ մեծամասնությունը չեղավ, գնացինք 2-րդ անգամ ընտրության, այնտեղ էլ չեղավ, ի՞նչ ենք անելու։ Այդ հարցին թող մեր իշխանությունները փորձեն պատասխանել, դրանից հետո արդեն կանդրադառնանք մնացած խնդիրներին։ Գործող Սահմանադրությունը հստակ տրամաբանություն ունի։ Մենք չենք ցանկացել, որպեսզի երկիրը ընտրության ավարտից հետո, եթե չի լինում որոշակի արդյունք, նորից մտնի ընտրության մի փուլ, որտեղ ամեն ինչ կարող է նորից կրկնվել։ Այդ հարցը կարևորագույն խնդիրներից մեկն է, որովհետև եթե մենք չունենք կայունություն, մենք չենք ունենալու նաև հետևողական քաղաքականություն»,–ասաց Պողոսյանը։