ՌԴ–ում 10 քաղաքացի է ձերբակալվել, որոնք ուկրաինական հատուկ ծառայությունների առաջադրանքով ծառայողական մեքենաներ են հրկիզել և միջամտել էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտի աշխատանքին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ անվտանգության դաշնությունը։
«ՌԴ ԱԴԾ–ն Ռուսաստանի քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի, 205-րդ հոդվածի 2-րդ մասի (ահաբեկչության փորձ), 30-րդ հոդվածի 3-րդ մասի, 281-րդ հոդվածի 2-րդ մասի (դիվերսիայի փորձ), 281-րդ հոդվածի 2-րդ մասի (դիվերսիա) և 205-րդ հոդվածի 2-րդ մասի (ահաբեկչություն) հատկանիշներով հարուցված քրեական գործերով կասեցրել է ՌԴ 10 քաղաքացու գործունեությունը Կոմիի Հանրապետությունում, Աստրախանի, Վոլոգդայի և Վոլգոգրադի մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասու։ Նրանք Ուկրաինայի հատուկ ծառայությունների առաջադրանքով հրկիզել են իրավապահ մարմինների մեքենաներ և ապօրինաբար միջամտել են էներգետիկայի և տրանսպորտային օբյեկտների գործունեությանը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշված հանցագործությունների համար գործով անցնողներին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում: