Հրդեհ Սպահանի արտադրամասերից մեկում. 9 մարդ է զոհվել

Իշխանությունները հավաստիացրել են, որ ողբերգության պատճառները պարզելու համար կանցկացվի հետաքննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Իրանի Սպահան նահանգի արդյունաբերական գոտու արտադրամասում հրդեհ է բռնկվել, զոհվել է 9 մարդ: Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Մանսուր Շիշեֆորուշին։
«Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել արդյունաբերական գոտում տեղակայված արտադրամասերից մեկում։ Ցավոք, պատահարի հետևանքով մահացել է արտադրամասի 9 բանվոր՝ խեղդվելով շմոլ գազից», – ասել է նա։
Իշխանությունների ներկայացուցիչը նշել է, որ ողբերգության պատճառները պարզելու համար կանցկացվի հետաքննություն:
Հրդեհ Թուրքիայում. հյուրանոցից ավելի քան 150 մարդ է տարհանվել