ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի ուղղությամբ թռչող ևս 1 ուկրաինական անօդաչու է ոչնչացվել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Մոսկվայի վրա թռչող մեկ անօդաչու է ոչնչացվել», – գրել է Սոբյանինը MAX-ում։
Մոսկվայի քաղաքապետը նշել է, որ բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները։
Հիշեցնենք` ՌԴ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական ՀՕՊ հերթապահ համակարգերն այս գիշեր Մոսկվայի մարզի տարածքում 25 ուկրաինական անօդաչու են խոցել, որոնցից 15-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող դրոններ են եղել։