ԵՐԵՎԱՆ,14 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը կամիկաձե դրոններով հարձակվել են Բրյանսկի մարզի գյուղի վրա, խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:
«Ուկրաինայի զինված ուժերը կամիկաձե դրոններով գրոհել են Սևսկի շրջանի Պոդիվոտիե գյուղը։ Ահաբեկչական հարձակման հետևանքով, ցավոք, խաղաղ բնակիչ է զոհվել։ Անհրաժեշտ ողջ աջակցությունն ու նյութական օգնությունը կցուցաբերվի», - գրել է նա Telegram-ալիքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգորոդի մարզում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով երկու կին է տուժել:
2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։