ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Քամին Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ծառեր ու սյուներ է տապալել, տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Դեկտեմբերի 14-ին, ժամը 02։54-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարար ծառայության աշխատակիներն իրականացնում են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ։
Ուժեղ քամին կոտրել ու տապալել է նաև Ապարանի գլխավոր տոնածառի մոտ տեղադրված ամանորյա զարդարանքները։
Քամին վնասներ է հասցրել Ապարանում
© Photo