ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 15-17-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ին աստիճանաբար կնվազի՝ գիշերը` 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով»,–ասված է հաղորդագրությունում։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +7-ից +9, գիշերը` -1-ից -3 աստիճանի սահմաններում։