Բրաունի համալսարանում հրաձգության զոհ է դարձել 2 ուսանող, կան վիրավորներ

Կասկածյալին դեռ չեն ձերբակալել։
Sputnik
ԱՄՆ Բրաունի համալսարանում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնել է Պրովիդենս քաղաքի քաղաքապետ Բրեթ Սմայլին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ես կարող եմ հաստատել, որ այսօր ցերեկը զոհվել է երկու մարդ, ևս ութը ծայրահեղ ծանր վիճակում են, նրանք տեղափոխվել են Ռոդ Այլենդի հիվանդանոց: Սրանք բոլոր տուժածներն ու զոհերն են, որոնց մասին մեզ հայտնի է այս պահին», - հայտարարել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի ուշ ուսումնական հաստատության նախագահ Քրիստինա Փաքսոնը ճշտել է, որ մահացածները ուսանողներ են, տուժածների թիվը հասել է 9-ի:
Հրաձգության վայրում աշխատում են իրավապահ մարմինների ավելի քան 400 աշխատակիցներ։ Կասկածյալին դեռ չեն ձերբակալել։
Հավելենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել քննություններից ժամեր առաջ՝ 7 հարկանի Barus&Holley-ի շենքի մոտ, որտեղ տեղակայված են Ճարտարագիտական դպրոցը և Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: