Կրակոցը եղել է գլխի շրջանում. ՔԿ–ն` զինծառայող Սմբատ Կիրակոսյանի մահվան մասին

Զինծառայողի դին հայտնաբերվել է դեկտեմբերի 12-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Զինծառայող Սմբատ Կիրակոսյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` զինծառայողի դին հայտնաբերվել է երեկ` դեկտեմբերի 12-ին։