ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինուժը մեկ օրում 44 արկ է արձակել Բելգորոդի մարզի տարածքի վրա, վիրավորվել են ամուսիններ: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Թիրախավորվել է մարզի 8 շրջանների 39 բնակավայր, գրանցվել է 60 անօդաչու թռչող սարքի հարձակում, որոնցից 31-ը խոցվել և վնասազերծվել են: Հարձակման հետևանքով վնասվել է 14 մասնավոր տուն, ենթակառուցվածքային 1 օբյեկտ, 1 առևտրի օբյեկտ և 12 տրանսպորտային միջոց:
Պաշտոնյան հավելել է, որ 24 անօդաչու թռչող սարքեր գրոհել են Բելգորոդի և Շեբեկինոյի շրջանները, դրանցից 18-ը խոցվել են։ ՀՕՊ ուժերը Ռովենկիի շրջանի օդում խոցել է 2 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք: Գլադկովի տվյալներով՝ Բորիսովկայի և Վոլոկոնովկայի շրջանների վրա արձակվել է 9 զինամթերք, իրականացվել 11 անօդաչու թռչող սարքի գրոհ, 7 ԱԹՍ վնասազերծվել են, Գրայվորոնի և Կրասնայա Յարուգայի շրջանների վրա արձակվել է 35 արկ, իրականացվել է 18 անօդաչու թռչող սարքի գրոհ, 1 ԱԹՍ վնասազերծվել է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։