Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Սուզդալ քաղաքում գտնվող ջրաշխարհի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այրվում է 150 քմ մակերեսով տարածք: Տեղեկությունը հայտանում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Տարհանվել է 210 մարդ։ Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:
«Հրդեհը մեկուսացվել է», - ասված է հաղորդագրությունում։
Տեղում աշխատում է ԱԻՆ–ի 29 աշխատակից, 12 միավոր տեխնիկա։