Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Սարատովի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով երկու մարդ է մահացել

Վնասվել են բնակելի շենքի բնակարաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Սարատովի ուղղությամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Ռոման Բուսարգինը։
«ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել են բնակելի շենքի մի քանի բնակարաններ։ Տեղում աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները, որոնք ներգրավված են հետևանքների վերացման գործում։ Երկու մարդ է մահացել»,– գրել է նա Telegram-ում։
Մարզպետը հավելել է, որ շենքի մուտքերից մեկի զննությունից հետո բնակիչների համար ժամանակավոր տեղավորման կետ է կազմակերպվել:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։