Մահացել է «Դիմակ» ֆիլմից հայտնի դերասան Փիթեր Գրինը

Դերասանի մահվան պատճառը կպարզի դատաբժշկական փորձագետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Փիթեր Գրինը, որը հայտնի է «Դիմակ» և «Քրեական ընթերցվածք» ֆիլմերում մարմնավորած իր կերպարներով: Տեղեկությունը հայտնում է «New York Post» թերթը՝ հղում անելով դերասանի մենեջերին։
«Դերասան Փիթեր Գրինին մահացած են հայտնաբերել Մանհեթենում գտնվող իր բնակարանում։ Գրինը, որը 1990-ականներին էկրանին հայտնվեց չարագործի կերպարով, 60 տարեկան էր», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես գրում է թերթը, հղում անելով ոստիկանությանը, կասկածներ կան, որ դերասանը մահացել է բռնության հետևանքով։ Պատճառը կպարզի դատաբժշկական փորձագետը:
Դերասանի մենեջերը թերթին հայտնել է, Գրինը նախատեսում էր հունվարին աշխատել նոր նախագծում: