ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) իոնացնող ճառագայթման աղբյուրների հիման վրա «կեղտոտ ռումբի» պայթյուն է մոդելավորել մարդաշատ տարածքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևը։
«Այս գործում հատուկ դեր է խաղացել Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը»,– հավելել է Ռտիշչևը։
Նա հիշեցրել է, որ Երմակը անձամբ էր համակարգում Ուկրաինա օգտագործված միջուկային վառելիքի ներմուծման կազմակերպչական, լոգիստիկ և ֆինանսական հոսքերը՝ առանց ՄԱԳԱՏԷ–ին և այլ համապատասխան կազմակերպություններին տեղեկացնելու, իսկ մատակարարումներն իրականացվում էին Լեհաստանի և Ռումինիայի տարածքով։
«Սա այսպես կոչված «կեղտոտ ռումբ» ստեղծելու և հետագայում այն «ուրիշների դրոշի տակ» օգտագործելու ռիսկ է ստեղծում։ Այդ մասին են վկայում ՈւԱԾ-ի ներկայացուցիչների համար մեր տնօրինության տակ գտնվող ուսուցման մեթոդները: Նախապատրաստման ուղղություններից մեկը իոնացնող ճառագայթման աղբյուրների գողության, պայթուցիկ սարքի պատրաստման և մարդաշատ վայրում դրա պայթեցման հետ կապված իրավիճակ է մոդելավորում»,– ընդգծել է Ռտիշչևը։
Նա հիշեցրել է, որ նման սարքեր ստեղծելու համար կարող է ոչ միայն օգտագործված միջուկային վառելիք օգտագործվել, այլև ռադիոակտիվ նյութեր։
Ռտիշչևը նաև հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողությունների ընթացքում Կիևի կողմից անկարգությունների դեմ պայքարի քիմիական միջոցների և այլ թունավոր նյութերի օգտագործման ավելի քան 600 դեպք է գրանցվել։
հավելել է` Ուկրաինան զորքեր և տեխնիկա է թաքցնում քիմիական ձեռնարկությունների տարածքում՝ աղտոտման վտանգն օգտագործելով որպես վահան հնարավոր հարձակման դեմ, հավելել է ։
«Օրինակ` Օդեսայի նավահանգստային գործարանի տարածքում օտարերկրյա վարձկանների (Ռումինիայի քաղաքացիներ) և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի տեղակայման փաստ է հաստատվել։ Ձեռնարկության ղեկավարը նույնիսկ դիմել է Օդեսայի ռազմական վարչակազմին՝ օբյեկտն ազատելու խնդրանքով, քանի որ դրանց վրա հարվածի դեպքում ավելի քան երկու հարյուր տոննա հեղուկ ամոնիակ կթափվի, և որպես հետևանք տարածաշրջանում տեխնածին աղետ կառաջանա», – ասել է Ռտիշչևը։
Գեներալի խոսքով՝ Արևմուտքը Ուկրաինային օգնելով սադրում է, որ Կիևը խախտի միջուկային նյութերի հետ վարվելու նորմերը, ինչը կարող է մի քանի եվրոպական երկրների բնապահպանական աղետի եզրին հասցնել։ Նա նաև չի բացառել, որ USAID-ն առնչություն ունի Ուկրաինայի բնակիչների վրա դեղագործական արտադրանքի փորձարկումներին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։