Ռուսաստանի 53 մարզում 169 ընդհատակյա զինագործ է ձերբակալվել. ԱԴԾ

Զենքի ապօրինի շրջանառության հետ կապված գործողությունները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ներքին գործերի նախարարության և Ռոսգվարդիայի հետ համագործակցությամբ Ռուսաստանի 53 մարզում 169 ընդհատակյա զինագործի գործունեություն է կանխել։ Տեղեկությունը հայտնում է ԱԴԾ–ն։
Օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններն իրականացվել են 2025 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին անօրինական զինագործների բնակության հասցեներում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սևաստոպոլում, ԴԺՀ–ում և ԼԺՀ–ում։
Կանխվել է Կիևի պատվերով կատարվող ՌԴ ՊՆ ավագ սպայի սպանությունը. հայտնի է կազմակերպիչը
«Ապօրինի շրջանառությունից առգրավվել է 378 միավոր հայրենական և արտասահմանյան արտադրության հրազեն՝ 9 գնդացիր, 81 ինքնաձիգ, 27 գնդացիր ատրճանակ, 88 ատրճանակ, 173 հրացան, կարաբին և որսորդական հրացան, ինչպես նաև 32 նռնականետ, 94 հակատանկային, հակահետևակային և ականանետային ական, 7 հրետանային արկ, 11 էլեկտրական դետոնատոր, 703 նռնակ, ավելի քան 52 կգ պայթուցիկ նյութ (տրոտիլ և վառոդ), տարբեր տրամաչափի ավելի քան 223 հազար փամփուշտ։ Կասեցվել է զենքի արդիականացման և զինամթերքի արտադրության 44 ընդհատակյա արհեստանոցների գործունեություն», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ շարունակվում են խոցման միջոցների պատրաստման և ձևափոխման, ինչպես նաև անօրինական շրջանառության հետ կապված անօրինական գործողությունների բացահայտմանն ու կանխմանն ուղղված աշխատանքները։
Մոսկվայում բացահայտել են ավելի քան 53 հազար միգրանտների ապօրինի օրինականացրած «ալիքը»