Քանի՞ մարդ է աշխատանք փնտրում Հայաստանում

Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում 53 600 մարդ աշխատանք է փնտրում միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը։
«2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված է աշխատանք փնտրող 53.6 հազար մարդ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նրանցից 40 200–ը խորհրդատվություն են ստացել աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման մասին։
Ըստ հաղորդագրության` տարածքային կենտրոնները համագործակցել են 18.100 գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 8466 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 813-ը նոր ստեղծված աշխատատեղեր են:
Ծրագրի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 10 072 անձ (6045-ը՝ կին, 2072-ը՝ երիտասարդ, 94-ը՝ հաշմանդամություն ունեցող), որոնցից 4123-ը՝ ուղեգրերի միջոցով:
Հիշեցնենք` 2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված էր աշխատանք փնտրող 54 900 մարդ։