ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 5 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram–յան իր ալիքում։
Մոսկվայի քաղաքապետի խոսքով` ԱԹՍ–ի բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Դեկտեմբերի 10-ին Սոբյանինը ևս հայտնել էր Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչուի ոչնչացման մասին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։