Կամբոջան պետք է կատարի ապաէսկալացիայի առաջին քայլը․ Թաիլանդի վարչապետ

Թաիլանդի կառավարության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Կամբոջայի հետ ոչ մի հրադադար չի լինի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Կամբոջան պետք է առաջինը գնա Թաիլանդի հետ սահմանային հակամարտության ապաէսկալացմանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին, հայտարարել է Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի արդյունքներով։
«Մենք երբեք չենք ցանկացել այն, ինչ Կամբոջային է պատկանում: Կամբոջան պետք է առաջինը դադարեցնի ամեն ինչ։ Իրավիճակը պետք է շտկի այն կողմը, որը խախտել է համաձայնագիրը, այլ ոչ թե այն կողմը, որը հարձակման է ենթարկվել»,-ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով՝ պետք չէ հրադադար հայտարարել, այլ պետք է, որ Կամբոջան դադարեցնի կրակը և դուրս բերի զորքերը։
Ավելի վաղ Թաիլանդի վարչապետը հայտարարել էր, որ Կամբոջայի հետ ոչ մի հրադադար չի լինի։
Թաիլանդի և Կամբոջայի սահմանամերձ շրջաններում ռազմական գործողությունների սրացումը սկսվել է անցած հանգստյան օրերին։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ, Թաիլանդի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել։
Ավելի վաղ կամբոջական ԶԼՄ-ները հայտնել էին, որ կատաղի մարտերը շարունակվում են թայ-կամբոջական սահմանի ողջ երկայնքով: Վերջին տվյալներով՝ Կամբոջայի սահմանամերձ նահանգների վրա թայլանդացի զինվորականների հարձակումների պատճառով ավելի քան 54,5 հազար մարդ լքել են իրենց տները, Թաիլանդում ընդհանուր առմամբ տարհանվել է 400 հազար բնակիչ, որոնցից 125 հազարը գտնվում են ժամանակավոր տեղակայման կետերում՝ սահմանամերձ նահանգներում:
Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտությունը, որը սկսվել էր գարնանը, հուլիսի վերջին վերաճել է ինտենսիվ մարտական բախումների՝ ծանր սպառազինության, հրետանու և ավիացիայի կիրառմամբ: Ռազմական գործողություններն ավարտվել են ԱՄՆ-ի, Չինաստանի և 2025 թվականին ԱՍԵԱՆ-ում նախագահող Մալայզիայի միջնորդությամբ հրադադարի հաստատմամբ։
2025 թվականի հոկտեմբերի վերջին Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները հակամարտության կարգավորման մասին հռչակագիր են ստորագրել։ Արարողությունը կայացել է Կուալա Լումպուրում՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջ անակում։Համաձայնագրի ստորագրմանը հետևել է գագաթնաժողովին ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: