Երևանում Լեհաստանի 17 քաղաքացու են ձերբակալել «Նոա»-«Լեգիա» խաղից հետո

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում «Նոան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթանակի է հասել լեհական «Լեգիայի» նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. «Նոա»-«Լեգիա» խաղից հետո լեհ երկրպագուները «Վերնիսաժի» մոտ խուլիգանական վարքագիծ են դրսևորել։ Այս մասին ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։
Sputnik Արմենիային ՆԳՆ-ից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է դեկտեմբերի 12-ին, ժամը 00։27-ին ու նշվել է, որ լեհ երկրպագուները «Վերնիսաժում» կոտրում են ամեն ինչ։
«Ոստիկանության գվարդաիայի ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի»,- նշեցին ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից։
Հավելեցին, որ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
Դեկտեմբերի 11–ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում «Նոան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթանակի է հասել լեհական «Լեգիայի» նկատմամբ և ապահովել իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆում։