«93 չէ՞ր». Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Ռեշտ-Աստարա երկաթուղու թեման

Պուտինը և Փեզեշքիանը անդրադարձել են Հյուսիս-հարավ միջանցքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Իրանը Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար ավելի քան 100 կմ հողատարածք է ձեռք բերել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ինչ վերաբերում է Աստարա-Ռեշտ երթուղուն, մենք արդեն 100 կմ ենք ձեռք բերել (հողատարածքների սեփականատերերից. խմբ.), ամեն ինչ արել ենք, մինչև տարեվերջ կավարտենք», – ասել է Փեզեշքիանը։
Պուտինը ճշգրտել է. «93 (կմ. խմբ.)»։
«Ավելի քան 100 կմ` 106, ամեն շաբաթ հետևում ենք այդ հարցին», – իր հերթին պատասխանել է Իրանի նախագահը։
Ռեշտ-Աստարան Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով կկապի Ռուսաստանը Իրանի, Պարսից ծոցի երկրների, Հարավային Ասիայի (Հնդկաստան) և Աֆրիկայի հետ։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Ռուսաստանը և Իրանը Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի շրջանակում համաձայնագիր ստորագրեցին Իրանի և Ադրբեջանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու 160 կմ հատվածի համատեղ կառուցման մասին, որը միջանցիկ ճանապարհի հնարավորություն կապահովի դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ։ Նախագծի ընդհանուր արժեքը 1,6 մլրդ եվրո է: Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծումը, շինարարությունը, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումը: Երկաթուղու շինարարությունը կարող է մեկնարկել 2026 թվականին: Այժմ հողատարածքներ են գնվում մասնավոր անձանցից և բիզնեսներից, որպեսզի «Ռուսական երկաթուղիները» կարողանա սկսել շինարարությունը:
Իրանի միջուկային ծրագիր, գազ և էլեկտրաէներգիա. ի՞նչ են քննարկել Պուտինն ու Փեզեշքիանը