ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» եզրափակիչ փուլի առաջին մասը։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հրապարակել հայ գերիների ելույթները, միայն ներկայացրել են փաստաբանների ասածը. նրանք «խնդրել են» արդարացնել «մեղադրյալներին»։
© Photo
Նշվում է, որ վերջին խոսքով հանդես են եկել գերիներից մի քանիսը։ ԴավիթՄանուկյանը, ԼևոնԲալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը և Վասիլի Բեգլարյանը հայտարարել են, որ որևէ հանցագործություն չեն կատարել:
Ընդմիջված նիստը կշարունակվի դեկտեմբերի 19-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: