ԱՀԿ–ն բացատրել է` ինչու կորոնավիրուսի ախտանշանները չեն անցնում

Հետազոտությունների ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների և հիշողության վատթարացման կամ նմանատիպ ախտանիշների միջև կապ չկա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. COVID-19-ով հիվանդացածների շուրջ 6 տոկոսը շարունակում է երկար ժամանակ զգալ ախտանշանները։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
«100 մարդուց վեցը դեռևս զգում են վարակի հետևանքները՝ սկսած թեթև հոգնածությունից մինչև հիշողության խնդիրներ և այսպես կոչված «գլխի մշուշվածություն»»,- Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ-ի առողջապահական արտակարգ իրավիճակներին արձագանքման բաժնի ղեկավար Աբդիրահման Մահամուդը։
Նա ընդգծել է, որ ուսումնասիրությունները կապ չեն հայտնաբերել կորոնավիրուսի դեմ պատվաստման և հիշողության խանգարման կամ նմանատիպ ախտանիշների միջև։ Նման ախտանիշները, նրա խոսքով, առաջանում են բուն վարակի պատճառով, ոչ թե պատվաստումների։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նույնպես տարակուսանք է հայտնել պատվաստումը նման հետևանքների հետ կապելու փորձերի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ COVID-19-ը, չնայած կորցրել է իր գագաթնակետային ինտենսիվությունը, սակայն շարունակում է տարածվել, մուտացվել և լուրջ սպառնալիք ներկայացնել ռիսկային խմբերի համար։
Նա հայտնել է, որ ԱՀԿ-ն ներկայացրել է կորոնավիրուսային սպառնալիքների՝ COVID-19-ի, MERS-ի և ապագա հնարավոր կորոնավիրուսների դեմ պայքարի նոր ռազմավարական ծրագիր։ Փաստաթուղթը, նրա խոսքով, նշանավորում է անցում արտակարգ իրավիճակներից դեպի կորոնավիրուսային հիվանդությունների երկարաժամկետ, համակարգային կառավարում։
Ո՞ր դեպքում աշակերտները կանցնեն հեռավար ուսուցման․ Ավանեսյանը ներկայացրել է ՍՇՎ վիճակը